Կրթության նախարարությունը և Վրաստանի Առաջին ալիքը (Հանրային հեռարձակողը), Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի հետ սկսում են կրթական նախագիծ, որը կոչվում է «Հեռուստադպրոց»:
Նշենք, մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողը (GPB) ուղիղ եթերով դասեր կհաղորդի դպրոցական երեխաների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի նիստում:
«Հեռուստադպրոց» նախագիծը նախատեսում է դպրոցական երեխաների համար ազգային ուսումնական ծրագրով նախատեսված դասերը թողարկել հեռուստատեսությամբ:
Նշվում է նաև, որ առաջին փուլում վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայից դասընթացներ կանցկացվեն ազգային փոքրամասնությունների համար, ինչպես նաև ադրբեջաներեն և հայերեն լեզուների դասընթացներ: Այլ առարկաները ադրբեջաներեն և հայերեն լեզուներով աստիճանաբար կավելացվեն:aliq.ge