Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ «Վրաստանի փոստը» 70-ն անց քաղաքացիներին կառաքի դեղորայք և սնունդ: Նախարարը նշել է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում լիովին ուժի մեջ կմտնի այն սխեման, որի համաձայն 70-ն անց քաղաքացիները կստանան դեղորայք ու սնունդ:
«Ունենք խրոնիկ հիվանդությունների պատճառով դեղորայքի կարիք ունեցող քաղաքացիների ցուցակը: Հարցով բանակցություններն ավարտված են, այսօրվանից «Վրաստանի փոստը» կապ կհաստատի այդ քաղաքացիների հետ: Այս փուլում մշակում ենք նրանց սնունդ փոխանցելու մեխանիզմը, այս շաբաթվանից կսկսենք աշխատել»,- հայտարարել է Տիկարաձեն:tv9news.ge