Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում մարդիկ ապրում են բնականոն կյանքով, զբաղվում են իրենց տնային գործերով: Գյուղացիների խոսքով այս հարցում նրանց կորոնավիրուսը չի խանգարում, բայց միեւնույնն է փողոցներն ու գյուղի մարդաշատ վայրերը դատարկ են:
Հեշտիան համարվում է 2 -րդ ամենամեծ գյուղը Նինոծմինդայի մունիցպալիտետում: Այստեղ մարդիկ մեկը մյուսին ճանաչում են, փողոցներում միշտ հանդիպում են իրար եւ անըհնդատ շարժման մեջ են: Բայց այս վերջին մի քանի օրերի ընթացքում կարծես ամեն ինչ լուռ է: Հարեւան գյուղերից նույնպես մեքենաները քիչ են երթեւեկում դեպի Նինոծմինդա քաղաքի ուղղությամբ:
Սա գյուղի վարչական շենքն է, այն միշտ էլ լի է մարդկանցով, հիմնականում տարեցներն են հավաքվում իրենց համար նախատեսված սենյակում եւ զբաղվում թղթախաղով: Այսօր մեծահասակների հավաքատեղին դատարկ է եւ փակ:
Գյուղում շատ կան երեխաներ, ովքեր շատ են երթեւեկում հեծանիվներով, թե կենտրոնական ճանապարհով թե գյուղամիջյան, այս օրերին նրանց թիվը նույնպես նվազել է եւ շատ հազվադեպ են հանդիպում:
Արտակարգ իրավիճակի եւ գարնան առաջին ամսվա հետ մեկտեղ, սովորության համաձայն, գյուղում ապրող բնակիչները սկսում են բակային եւ տարածքային աշխատանքները:
Զբաղվում անասնապահությամբ եւ առօրյա գործերով, բայց աշխատանքից հետո անպայման լվանում են ձեռքերը եւ պահպանում հիգիենայի կանոնները:
Բնակիչները տանից դուրս են գալիս ինչքան հնարավոր է ծայրահեղ դեպքերում, օրինակ խանութ հաճախելուց, խուճապի մեջ չեն, բայց զգուշություն պահպանում են:
Վերադարձել է նաեւ արագիլը: Գյուղում բնակիչների կողմից ընդունված խոսք կա, որը ասում են երկարակտուց թռչնի վերադառնալուն պես. «Մարտի 9 -ին լակլակն բնին, մարտի 10 -ին լակլակն թասին»:
Դպրոցները եւ սպորտդահլիճը չեն գործում:
Ինչպես նաեւ չի գործում Հեշտիայի մանկական երիտասարդական կենտրոնն ու եկեղեցին:
NOR -ռադիոն Նինիոծմինդայի բնակիչներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն, հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չխախտել դրանք եւ մնալ տանը՝ պաշտպանելու համար իրենց, և ամբողջ հասարակության առողջությունը: