Հայաստանում մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 265 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 290 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 1440 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 272 անձ:
Ապաքինվել է 18 անձ:
news.am