Մարտի 26-ի ժամը 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է գրանցվել: Վարակվածների թիվը հասել է 77-ի:
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրերն Մարինա Էզուգբայայի խոսքով, նրանցից 34-ը բուժում են ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, 10-ը` առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից:
«Մի քանի օր է, ինչ 3 ծանր պացիենտ ունենք, այս երկու նոր դեպքից մեկը նույնպես ծանր վիճակում է, ունի երկկողմանի թոքաբորբ և այլ հիվանդություն, որը էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Այս պահին կայուն է և եթե այսպես մնա, ապա ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Էզուգայան:
aliq.ge