10 մլն լարի՝ մթերքի գնաճ չունենալու համար

10 մլն լարի՝ մթերքի գնաճ չունենալու համար

Վրաստանի կառավարությունը հաստատել է սննդամթերքի գնի պահպանման պետական ծրագիրը:

Որոշման մեջ նշվում է, որ սննդամթերքի գների պահպանման ծրագիրը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է հատկացնել 10 000 000 լարի (մոտ 3 մլն դոլար):

Ծրագրի նպատակն է կանխել արտարժույթի տատանումների հետևանքով գնաճը, ինչպես նաև երկրում անհրաժեշտ պարագաների արտադրանքի խթանումը:

Այդ արտադրանքներն են՝ բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, արևածաղկի ձեթը, շաքարը, ցորենը, ցորենի ալյուրը, կաթի փոշին և լոբին:

Վրաստանի կառավարությունը 9 հիմնական պարենային ապրանքների գները ապահովագրում է:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վերահսկողության պայմաններում բնակչությունը պետք է ապահովված լինի պարենային 9 հիմնական ապրանքով` բրինձ, մակարոն, արևածաղկի ձեթ, ցորենի ալյուր, շաքարավազ, ցորեն, կաթ, հնդկաձավար և լոբի: Այս ապրանքների մատակարարումը պետք է չդադարի, իսկ գները չպետք է բարձրանան:

Այդ նպատակով, նոր ծրագիր է մշակվել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կողմից: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք մարտի 15-ից մայիսի 15-ը կներկրեն վերոնշյալ 9 ապրանքները, կսուբսիդավորվեն Գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից: aliq.ge