Նինոծմինդայի մշակութային հարստությունը

Նինոծմինդայի մշակութային հարստությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա չորս թանգարան, որոնք մեր ժողովրդի մշակութային հարստության և կյանքի մի մասն են վկայում: Արտակարգ դրության ժամանակ թանգարանների աշխատողները նույնպես աշխատում են հեռակա կարգով:

Վահան Տերյանի տունը թանգարանի վերածվել է 1957 թվականից: Թանգարանը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում: Թանգարանը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում: Տունը ծածկի տակ են առել գրողի 100-ամյակին:

Թանգարանի տան հարևանությամբ կա ցուցասրահ, որտեղ տեղադրված են հայտնի գրող Վահան Տերյանի լուսանկարները, բանաստեղծությունները և գրքերը: Ցուցասրահը նույնպես հին է և վերանորոգման կարիք ունի: Այս տարածքում գտնվում է 1850-ական թվականներին կառուցված «Սուրբ Կարապետ» եկեղեցին: Հատկապես մարդաշատ է «Վահան Տերյանի պոեզիայի օրը» տոնակատարության ժամանակ, որն անց է կացվում ամեն տարի հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում: Այս օրը շատ հյուրեր են գալիս ինչպես տարածաշրջանից, այնպես էլ Թբիլիսիից, Վրաստանի տարբեր շրջաններից և Հայաստանից:

Դասական բանաստեղծը ծնվել է Գանձա գյուղում 1885-ին, և վախճանվել է 1920-ին: Բացի իր ստեղծագործությունից կատարել է նաեւ մի շարք թարգմանություններ՝ Շոթա Ռուսթավելիի «Վագրենավորը», Ակակի Ծերեսելիի, Օսկար Ուայլդի և այլոց ստեղծագործություններ:

Ըստ Մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պահպանության ծառայության պետ Ժորա Սնխչյանի, ցուցահանդեսային սրահը հին է և չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, անհրաժեշտ է փոխել և ստեղծել նոր ցուցահանդեսային սրահ: Այս գործընթացը մեծ աշխատանք և ֆինանսավորում է պահանջում և անհրաժեշտ է, որ երկու պետությունները Վրաստանը և Հայաստանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեն:

2019-ին տեղական բյուջեից մասնակի վերանորոգման համար հատկացվել է 8 471 լարի, որով քանդված սենյակի առաստաղը ՝ վերանորոգվեց: Թանգարանն ունի տնօրեն, աշխատողներ և սեփական բյուջե:

Այնտեղ շատ այցելուներ կան, հատկապես ամռանը: Ամենից շատ գալիս են Հայաստանից, Վրաստանի տարբեր շրջաններից: Կան զբոսաշրջիկներ Եվրոպայից և Ամերիկայից: Թանգարանի տոմսի արժեքը մեծահասակների համար կազմում է 2 լարի, երեխաների համար 1 լարի: Գանձա գյուղի բնակիչների ինչպես նաեւ ուսանողների համար մուտքն անվճար է :

«Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում է անհույս վիճակում: Այս ամենը կապված է ֆինանսների բացակայության հետ: Սա հիմնականում անցյալի հոգևոր արժեքն է, որն այսօր մեզ հետ է, և որը պետք է պահպանվի մատաղ սերնդի համար: Շենքը կառուցվել է 1882 թվականին: Այն շատ հին է, ուստի ամեն օր մի տեսակ խնդիր է առաջանում: Մենք փորձում ենք լուծել խնդիրները, օրինակ ՝ նախորդ տարի շենքի մի մասում տանիքն է փլուզվել, որը վերականգնվել է կառավարման ֆինանսավորման օգնությամբ, բայց դա հիմնական լուծումը չէ », – ասում է թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը: Նա նաև ավելացրեց, որ Ջավախքի աջակցության հիմնադրամը խոստացել է օգնել վերանորոգման հարցում: Քաղաքապետարանն այդքան գումար չունի վերանորոգելու համար, բայց այստեղ անհրաժեշտ է մեծ գումար: Մեզ պետք է նոր ցուցասրահ, որը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին:

Նինոծմինդայի Ազգագրական թանգարանը Նինոծմինդա քաղաքի մշակույթի տան շենքի երրորդ հարկում է: Թանգարանի ստեղծման գործում Բոգդանովկայի շրջանի( այնժամ) բնակիչները իրենց մասնակցությունն են ունեցլ: Այն նախկինում կոչվում էր «Ռազմական փառքի թանգարան» և բացվել է 1970 թվականին: Բոլոր բնակիչները գումար հավաքելով, ձեռք բերեցին ցուցանմուշներ և կառուցեցին շենքը: 2014 թ.-ից հետո վերանվանվեց Ազգագրական թանգարան և ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ: Թանգարանն ունի երեք բաժանմունք: Առաջին բաժնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ցուցանմուշներն են: Երկրորդ հատվածում մեր հայրենակից, Հայ նկարիչների միության անդամ Վարդ Ղարսլանի ստեղծագործություններն են: Եվ երրորդ բաժինը ազգագրական մասն է: Թանգարանն անհրաժեշտ է վերանորոգել և թարմացնել: Թանգարանի աշխատողները խնդիրը ներկայացրել են ղեկավարությանը և հույս ունեն, որ առաջիկայում հարցը կլուծվի:

Թանգարանն անվանափոխելուց հետո աշխատողների համար առաջացավ հարց՝ մեր մունիցիպալիտետի բնորոշ ցուցանմուշների հավաքումն ու ավելացումը թանգարանում:

«Քաղաքապետարանի բնակիչներին խնդրում եմ մեր թանգարանին տրամադրել հին իրեր, որոնք իրենց տներում են և չեն օգտագործվում: Թանգարանում նրանք կունենան իրենց անկյունը, հուսով եմ, որ ցանկության դեպքում նրանք կօգնեն մեզ», – ասում է թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանը:

Ըստ Արևիկ Վարդանյանի, վերջին տարիներին թանգարանների հաճախելիությունն աճել է: Այցելուները եղել են ինչպես մեր մունիցիպալիտետից, այնպես էլ Ամերիկայից եւ Գերմանիայից: Կանոնավոր այցելուները դպրոցականներ են: Թանգարանում կա մի սենյակ, որտեղ աշակերտները միջոցառումներ են անցկացնում: Ազգագրական թանգարանի մուտքն անվճար է:

Գորելովկա գյուղի բնակչուհի Նադեժդա Բելուսովան թանգարանին է նվիրել Դուխոբորների ազգային հագուստը, որոնք թանգարանում գտել են իրենց անկյունը: Թանգարանում կան գյուղատնտեսական իրեր, որոնք հիշեցնում են շրջանի կոլորիդը:

Վահան Տերյանի թանգարանի ծախսերի համար տեղական բյուջեից հատկացված է 16,000 լարի, Նինոծմինդա քաղաքի թանգարանի համար `20,000 լարի:

Ի տարբերություն Վահան Տերյանի տուն-թանգարանի, Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը, որը գտնվում է Հշտիա գյուղում, իրավաբանական ստատոս չունի: Քանի որ ընտանիքը համաձայն չէ, որ իրենց տուն-թանգարանի կարգավիճակը փոխի: Կա մեկ հաստիք, որը ղեկավարում է Հովսեփյանի դուստրը: Մեկ-երկու տարվա ընթացքում ընտանիքի կողմից կհրատարակվի գրողի մեկ կամ երկու գիրք, և դրան կաջակցի նաև քաղաքապետարանը: Ըստ Ժորա Սնխչյանի, եթե նա ունենար իրավաբանական անձի կարգավիճակ, ապա երկու աշխատող կավելանար: Ամեն տարի թանգարանում նշվում է Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը, որտեղ ներկա են գտնվում նրա հարազատները, ընկերները և մունիցիպալիտետի մտավորականությունը:

Վիկտոր Հովսեփյան, ծնվել է 1947 թ. Վրաստանում, Նինոծմինդայի մունիցիպալիայի Հեշտիա գյուղում: Պոեզիայի և արձակի ավելի քան 16 գրքերի հեղինակ է : Նրա գործերը թարգմանվել են մի քանի լեզուներով ՝ վրացերեն, ռուսերեն, գերմաներեն:

2019թ-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում բացվեց ևս մեկ նոր թանգարան: 2019 թվականի օգոստոսի 24-ին Սաթա գյուղում բացվեց Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական նոր թանգարանը: Թանգարանը իրավաբանական ստատոս չունի:

Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական թանգարանում գտնվում են Ջավախքի կենցաղին, մշակույթին, գյուղատնտեսությանը, զինվորական գրականությանը վերաբերող էքսպոնատներ: Մեծ թանգարան կառուցելու գործում Ալբերտ Իսոյանին օգնել են իր Ռուսաստանում ապրող որդիները:

 

Ըստ Ալբերտ Իսոյանի, սա Ջավախքի կյանքն է և նրա պատմությունը: «Ես ուզում եմ, որ մեր սերունդը իմանա, թե ինչպես են ապրել մեր պապերը: Այստեղ հիմնականում Սաթխա գյուղի պատմությունն է: Ավելի քան 40 տարի զբաղվել եմ պատմական իրերի հավաքագրմամբ, բայց երբ գտա Սաթխա գյուղի անհետացող եկեղեցական գրքերը, իմ մեջ ցանկություն առաջացավ ստեղծել թանգարան: Անցած երեք տարիների ընթացքում նրանք սկսեցին թանգարան կառուցել : Սա բարդ շինարարություն էր: Թանգարանի դռները բաց են, և յուրաքանչյուր ոք կարող է այցելել այստեղ, երբ ցանկանա: Թանգարանի տնօրեն Աշոտ Ծառուկյանը այցելուներին ծանոթացնում է թանգարանի պատմության և ցուցանմուշների պատմության հետ: