Մարտի 26 -ին ժամը 12:30 սահմաններում հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի հետ ով նշեց. «Այս պահին ինքնամեկուսացման մեջ են գտնվում 182 մարդ, արտակարգ իրավիճակի կանոնները խախտելու համար 3 անձի ենթարկել են մեկուսացման, ինչպես նաեւ մեկ անձի սահմանից միանգամից տեղափոխել են Աբասթուման»:
Մեր այն հարցին թե քաղաքում լուրեր են պտտվում որ Նինոծմինդայից մեկ անձի կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացրել են, Տիգրան Եղոյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մեր ունեցած տեղեկություններից ելնելով կարող եմ ասել որ ոչ՛, դա չի համապատասխանում իրականությանը, եւ իրավիճակը լրիվությամբ գտնվում է հսկողության տակ»: