Չնայած այն բանին, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարեց, որ բրնձի, մակարոնեղենի, արևածաղկի ձեթի, շաքարավազի, ցորենի ալյուրի, կաթի փոշու, հնդկաձավարի և լոբու գները չպետք է աճեն, այնուամենայնիվ, գրեթե բոլոր ինը մթերքներն էլ տեղում թանկացան:
Պարզելու համար, թե ինչ գներն են տեղում, մենք այցելեցինք Նինոծմինդա քաղաքի մի քանի մթերային խանութներ : Ինչպես ճշտեցինք, մեկ պրակ շաքարավազի գինը 96 լարի է, մարտի 16-ի համեմատ այն աճել է 1 լարիով:
Ինչ վերաբերում է ալյուրին, ապա մարտի 16-ի համեմատ գինը բարձրացել է 2-ից 5 լարիով և ներկայումս տատանվում է 54-60 լարիի միջեւ, իսկ բարձրակարգ ալյուրը վաճառվում է 64-70 լարիի միջեւ, ինչը թանկացել է 7-9 լարիով:
Ալյուր վաճառողը նշեց, որ գները բարձրացել են ազգային արժույթի արժեզրկման պատճառով, ավելացել է նաև տրանսպորտի գինը:
Բացի ալյուրից և շաքարավազից, աճել են նաև այլ պարենային ապրանքների գները: Մակարոնեղենի գինը 5 կգ – 8,50-13 լարի է, հնդկաձավար 4 լարի է, բրնձի ՝ 5 կգ արժե – 11.50-15 լարի:
Նաև նշենք, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Լևան Դավիթաշվիլին նշել է, որ ներմուծողներն ու մատակարարողները պահում են գները մարտի 18-ից, իսկ կառավարությունը վերահսկում է առևտրի այլ օղակները, որպեսզի գները չբարձրանան: Մենք արդեն ապահովագրում ենք գները և շատ կարևոր է, որ ամեն ինչ հասնի սպառողին », -նշեց Դավիթաշվիլին:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ բոլոր առեւտրականները, ովքեր արհեստականորեն բարձրացնում են գները, կտուգանվեն օրենքով: