2020 թվականի քննությունների գրանցման ժամկետը կհետաձգվի: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը՝ naec.ge կայքում:
Ըստ հայտարարության, քննություններին մասնակցելու ցանկություն ունեցողների շահերը հաշվի առնելով, ինչպես նաև ելնելով ստեղծված իրավիճակից, Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննությունների ազգային կենտրոնի հետ միասին որոշում է կայացրել երկարաձգել գրանցման ժամկետը մինչև ապրիլի 30-ի ժամը 18:00-ն:
«Կարևոր է, որ փոփոխությունը վերաբերում է միայն քննությունների գրանցմանը և ոչ քննությունների անցկացման շրջանին: Նախարարությունը և քննությունների կենտրոնը կգործեն վարչապետի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհրդի հետ համաձայնեցված: Ցանկացած որոշում կհրապարակվի Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում»,- նշված է հայտարարության մեջ:aliq.ge