ՆԳՆ գրասենյակները ախտահանման պատճառով մարտի 31-ին, ապրիլի 2-ին և ապրիլի 4-ին դադարեցնում են աշխատանքը

ՆԳՆ  գրասենյակները ախտահանման պատճառով մարտի 31-ին, ապրիլի 2-ին և ապրիլի 4-ին դադարեցնում են աշխատանքը

Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները այս շաբաթ կդադարեցնեն աշխատանքը երեք օրվա ընթացքում և չեն սպասարկի քաղաքացիներին:

Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, աշխատանքների դադարեցման պատճառ են դարձել ախտահանման աշխատանքները:

«Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում պլանավորված ախտահանման աշխատանքների պատճառով, մարտի 31-ին, ապրիլի 2-ին և 4-ին հայտարարվում է ոչ աշխատանքային օր», – ասվում է հայտարարության մեջ:1tv.ge