Իրազեկում գյուղերում ապրող բնակչությանը. Տեսանյութ

Իրազեկում գյուղերում ապրող բնակչությանը. Տեսանյութ

Մարտի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում բնակչությանը բարձրախոսով հորդորում էին տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և իրազեկում էին հիգիենայի կանոններին հետևելուն և դրանց պահպանմանը, կապված կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետ։

Մեքենայում տեղադրված բարձրախոսի միջոցով ամենուրեք լսվում է տարածվող ագիտացիան:

Նշենք, որ Մարտի 30-ի տվյալների համաձայն երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 98 դեպք, այստեղից բուժվել է 18 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինում գտնվում է 4978 քաղաքացի, իսկ հիվանդանոցում դիտարկման տակ է 266 մարդ: Տվյալները անընդհատ թարմացվում են։

Հիշեցնենք ՝  կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն և երկրում գործում են որոշակի սահմանափակումներ։