Մի քանի օր առաջ Հեշտիայի երկու կամավոր երիտասարդներ , Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի գլխավորությամբ, պահպանելով կորոնավիրուսի հետ կապված հիգիենայի բոլոր կանոնները, կատարեցին ծառատունկ Արազ գետի ափին, որը գտնվում է Հեշտիայի տարածքում:
Երիտասարդները նշեցին. «Պետք է արդեն կատարել ծառատունկը քանի դեռ ժամանակը չի անցել, եթե ուշացնենք հնարավոր է, որ հետո ծառերը արմատ չտան: Ծառերը արտադրում են թթվածին, որը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա, ինչքան շատ ծառ այնքան մաքուր օդ»:
Երիտասարդները ընդհանուր տնկել են 100 տնկիներ, որոնցից մի քանիսը գետի մոտակայքում գտնվող աղբյուրի շուրջ իսկ մնացածը գետի ափին: Տնկվել է տարբեր ծառերի տեսակներ՝ բարդի, ուռենի եւ այլն…
Մենք հեռախոսազրույց ունեցանք Եգոր Քոթոյանի հետ։ Նա նշեց, որ ծառատունկին մի ժամով իր մասնակցությունն է ունեցել նաեւ Տեր Անտոն Քահանա Անտոնյանը: