Կարանտինի ռեժիմի ազդեցությունը Հեշտիայի բնակչությանը. Հարցում

Կարանտինի ռեժիմի ազդեցությունը Հեշտիայի բնակչությանը. Հարցում

Մարտի 31 -ին Հեշտիայում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, փորձեցինք պարզել թե ինչքանով է ազդում կարանտինի ռեժիմը եւ այս իրավիճակը մարդկանց վրա:

Բնակիչների մեծ մասը նշեց. «Կարանտինը մի կողմից լավ է, որպեսզի դուրս չգանք տանից, չվարակվենք եւ պաշտպանենք ինքներս մեզ: Իսկ մյուս կողմից էլ ամեն ինչի վրա ազդել է, ժողովուրդը չեն կարող գնալ արտագնա աշխատանքի, եթե աշխատանքի չես գնում բնականաբար ապրելակերպ չկա: Արգելվել է թե հարսանիք անելը եւ թե հուղարկավորությունը, գյուղամեջ էինք իջնում զրուցելու, կամ հաճախում էինք սպորտդահլիճ զբաղվելու  սպորտով, հիմա դրանք չեն գործում: Զբաղվում ենք միայն տան գործերով, հետեւում ենք անասուններին եւ վերջ»:

Բնակիչներից մեկի խոսքով՝ հոգեբանորեն նույնպես շատ է ազդում, անհանգստանում ես, վախենում՝ այսօր կվարակվես թե վաղը, մտածում ես հեռավոր բարեկամների մասին, դա էլ իր հերթին է ազդեցություն թողնում:

Համբարձում պապն էլ իր հերթին նշեց. «Ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, սով, չքալություն եւ անցել եմ դրանց միջով: 79 տարի ապրել եմ եւ էլի այդքան էլ կապրեմ: Կոչ եմ անում բոլորին, որ լինեն լավատես եւ հոգ տանեն իրենց ու իրենց հարազատների մասին»:

Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.