
Այսօր ՝ մարտի 31-ին, Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզում սկսվեց սննդի բաշխումը այս մանկապարտեզում սովորող 143 երեխաների:
Ժամը 10: 00-ի դրությամբ մանկապարտեզի դռները բաց էին, որտեղ ծնողները մուտքի մոտ ( շենք չէին մտնում) գրանցվում և սնունդ էին ստանում:
Ինչպես իմացան նախադպրոցական հաստատության աշխատակիցներից, սննդի բաշխումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր ծնողները ստանան իրեց երեխայի հասանելիք սնունդը:
Հիշեցնենք, որ մինչ այս նրանք սնունդ էին բաժանում «Ծիծեռնակ» մանկապարտեզում: Ընդհանուր առմամբ, սնունդը բաժանվելու է 320 երեխայի:
Սննդամթերքը մանկապարտեզի երեխաներին բաշխելու նախաձեռնությունը պատկանում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: