Տեսադիտարկման սարքն արձանագրել է Ախալքալաքի Ջավախիշվիլի և Ազատություն փողոցների խաչմերուկում «Ազգային շարժման» նախկին և ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանի և «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների միջև տեղի ունեցած ընդհարումը, և նրանց միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը:
Մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ինչպես արդեն երևում է կադրերից, «Գոլդ» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Կադրերից երևում է, որ ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Մենք ներկայացնում ենք կրակոցի կադրերն առանց որևէ փոփոխության: Փոխհրաձգությունը տեղի է ունենում տեսանյութի վերջին վայրկյաններին: