Կորոնավիրուսի ներքին տարածում ու 110 հաստատված դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի ներքին տարածում ու 110 հաստատված դեպք Վրաստանում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս 2 նոր դեպք և ընդհանուր հաշվով երկրում վարակվածների թիվը հասավ 110-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Ժամը 13:00-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից բուժվել է 21 պացիենտ: Կարանտինային ռեժիմում է գտնվում 4995 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 278 պացիենտ:

Հատկանշական է, որ Վրաստանում վերջին մի քանի վարակման դեպքերը արձանագրվում են որպես ներքին տարածման դեպքեր: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ մի քանի վարակվածի դեպքում դեռևս չի պարզվել վարակի աղբյուրը:

Հիշեցնենք, այսօրվանից Վրաստանի ողջ տարածքում գործում է կարանտինային ռեժիմ, գործում են մի շարք սահմանափակումներ:

aliq.ge