Մկոյանը պահանջում է Պետրոսյանին մեղադրել «սպանության փորձ» կատարելու մեջ

Մկոյանը պահանջում է Պետրոսյանին մեղադրել «սպանության փորձ» կատարելու մեջ

Խորհրդարանում «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանը, ով մարտի 26-ին Ախալքալաքում տեղի ունեցած փոխհրաձգության մասակիցներից է, հայտարարում է, որ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը փորձել է իրեն սպանել, և որ ինքը համապատասխան դիմումը՝ Սամվել Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակավորելու, արդեն գրել է:

Մկոյանը հայտարարում է, եթե ոստիկանները չխանգարեին Պետրոսյանին և ատրճանակը չվրիպեր, ապա՝ «նա ինձ կսպաներ»:

Հարկ է նշել, որ Ախալքալաքում տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ խուլիգանություն կարատելու մեջ:

Ինչպես նաև Մկոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«2020 թվականի մարտի 26-ին, Ախալքալաքի բնակիչ 66-ամյա Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք հասցրեց իմ եղբոր որդուն՝ 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Մկոյանին։ Այս հարցի շուրջ, նույն օրը, ժամը 15:00-ին, Գիորգի Պետրոսյանն իր համախոհների հետ ընդդիմացավ Կարապետ Մկոյանի դեմ (իմ որդու), որն ուղեկցում էր իր հորեղբոր որդուն։

Հակասությունը տեղի է ունեցել Գիորգի Պետրոսյանին պատկանող «Gold» սրճարանի և իմ տան մոտակայքում: Այդ ձայները լսելով, վեճի հաշտեցման նպատակով ես դուրս եկա իմ տանից, իմ բարեկամներին և նրանց կողմնակիցներին խնդրեցի կազմալուծվել։ Ես իմ հարազատների հետ եկա դեպի իմ տան կողմը։ Իրավիճակը արդեն լուծված ու խաղաղված էր, երբ իր մեքենայով եկավ Սամվել Պետրոսյանը՝ Գիորգի Պետրոսյանի հայրը, ով Ախալքալաքի նախկին ոստիկանապետն էր, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր «Ազգային շարժման» կուսակցության կողմից, դուրս եկավ մեքենայից, գնաց իր որդու ուղղությամբ, նրան ասաց՝
— Դու գնա տուն, ես նրանց հետ կլուծեմ այս հարցերը։

Դրանից հետո հետ դարձավ իմ ուղղությամբ, արագ բարձրացրեց հրազեն ատրճանակը և երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ, ես թեքվեցի, որպեսզի փամփուշտը ինձ չդիպչեր։ Մի փամփուշտն արագ սուլոցով անցավ իմ ականջի մոտով, երկրորդն ընկավ իմ ոտների տակ, երեք կրակոցից հետո նա իր ձեռքում առկա ատրճանակով այլևս չկարողացավ կրակել, քանի որ փամփուշտը խցանվել էր։ Այդ ընթացքում ես բարձրացրի իմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ կրակեցի դեպի օդ ուղղությամբ։ Այդ ընթացքում եկան ոստիկանության աշխատակիցները և զինաթափեցին Սամվել Պետրոսյանին։

Այս գործով հետաքննության ընթացքում Սամվել Պետրոսյանի և Գիորգի Պետրոսյանի տանը որոնման հետևանքով այնտեղից հանվել են 12 այլևայլ տեսակի հրազեն զենքեր, որոնք նա ոստիկանապետի պաշտոնում եղած ժամանակ խլել է հասարակ ժողովրդից, իսկ հետո լինելով խորհրդարանի պատգամավոր օրինականացրել է։ Այս ամենը հաստատված է վկաների ցուցմունքով և միջադեպի տեղում առկա տեսախցիկների գրանցումով»:

jnews.ge