Առցանց ուսուցում / Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոն

Առցանց ուսուցում / Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոն

Ինչպես գիտեք կորոնավարակի տարածման եւ երկրում արտակարգ իրավիճակի պատճառով մի շարք ուսումնական հաստատություններ՝ այդ թվում Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնը աշակերտների ուսուցումը շարունակում են իրականացնել համացանցի օգնությամբ:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց կենտրոնի առցանց ուսուցման մասին. «Մենք նույնպես դասերը երեխաների հետ անցկացնում ենք օնլայն, ուսուցիչները հանձնարարություններ են տալիս երեխաներին եւ նրանք կատարում են: Օգտվում ենք նույն դպրոցներում գործող Microsoft – Teams ծրագրից, եւ այդ կայքի միջոցով աշակերտները սովորում են անգլերեն, վրացերեն եւ համակարգչի դասընթացներ, միայն հնարավոր չէ վարել երգի եւ թեքայի դասը: Հեռավար դասընթացները իր բնականոն հունով անցկացվում է նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաների հետ, որը իրականացվում է Zoom ծրագրի միջոցով»:

Մեր այն հարցին, թե մինչեւ երբ է շարունակվելու հեռավար ուսուցումը, Նանա Անտոնյանը պատասխանեց. « Գործում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ցուցումներով, երբ որ բացվեն դպրոցները, կբացվի նաեւ կենտրոնը»:

Լուսանկարները վերցված են «Արմաթ Հեշտիա» Ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек, сидит и ноутбук

Нет описания фото.

На изображении может находиться: 1 человек, экран и ноутбук

Нет описания фото.

На изображении может находиться: 1 человек, экран

Нет описания фото.

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, ноутбук и в помещении

Нет описания фото.

Нет описания фото.

На изображении может находиться: экран