Մարտի 31-ին ժամը 21:00-ին Վրաստանում ուժի մեջ մտավ պարետային ժամը: Մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է քաղաքացիների տեղաշարժը:
Տանից դուրս գալու հնարավորություն ունեն միայն այն անձինք, ովքեր աշխատանքի բերումով պետք է աշխատեն սահմանված պարետային ժամից հետո, ինչպես նաև լրագրողները: Նրանց տեղաշարժվելու հատուկ արտոնագրեր են տրվել:
Քաղաքում տեղաշարժվել արգելվում է նաև մեքենաներով: Արգելքը չի վերաբերում միայն բեռնատարներին, ինչպես նաև իրավապահ համակարգի և բժշկական ծառայություններ մատուցողներին:
Նինոծմինդայի քաղաքապետարանը հայերեն թարգմանեց սահմանափակումների դրույթները, որոնք կիրառվում են ընդհանուր կարանտինի և պարետային ռեժիմների ժամանակ: Թռուցիկների տպելուց հետո նրանք այն փոխանցեցին գյուղերում գյուղապետի ներկայացուցիչներին, որոնք իրենց հերթին բաժանեցին իրենց գյուղերի բնակիչներին: Որպեսզի մունիցիպալիտետի բոլոր բնակիչները ծանոթանան կարանտինի և պարետային ժամի պայմաններին և չխախտեն այդ կանոնները:
Տնից դուրս գալու դեպքում բոլոր մարդիկ պարտավոր են իրենց հետ նույնականացման քարտ ունենալ: