Նինոծմինդայում ճանապարհի շինարարության պատճառով դժվարանցանելի երթևեկություն

Նինոծմինդայում ճանապարհի շինարարության պատճառով դժվարանցանելի երթևեկություն

Նինոծմինդա քաղաքի Ազատության-Հովսեփյան փողոցների խաչմերուկում, ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով, երթևեկությունը դժվար է:

Ներկայումս այս տարածքում հանվում է հողը, ինչը այս տարածքում խցանումներ է առաջացրել:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի վերականգնման համար տրամադրվել է 4`722`354 լարի: Եվ մրցույթը հաղթել է «Արալ» ընկերությունը 4,627`900 լարիի դիմաց :

Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը աշխատանքները պետք է ավարտի 11 ամսվա ընթացքում: Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարվա երաշխիք: