Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի, քաղաքացիների մեծամասնությունը հաշվի է առնում արտակարգ դրության սահմանած սահմանափակումները:
Վախտանգ Գոմելաուրին հայտնել է, որ երեկ, այսպես կոչված պարետային ժամի խախտման ընդամենը 17 դեպք է գրանցվել:
«Քաղաքացիները ենթակարկվում են սահմանափակումներին, մենք ակնկալում էինք ավելի շատ խախտումներ, բայց անցած գիշեր, երբ սահմանափակումներն արդեն առանձնահատուկ նշանակություն ստացան, Վրաստանում ընդամենը 17 խախտում է եղել, որը մեզ զարմացրեց, քանի որ մենք մենք սպասում էինք ավելին: Ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք մոտ 350 տուգանք, ցավոք, ոչ մենք, ոչ սովորական ոստիկանությունը կամ ղեկավարությունը ուրախ չենք մեր քաղաքացիներին տուգանելու համար, մենք ստիպված ենք դա անել: Արդեն տուգանվել են մինչև 350 մարդ և 10-15 ձեռնարկություն», – ասաց Վախտանգ Գոմելաուրին:tv9news.ge