
Ապրիլի 2-ի դրությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ևս 10 հոգի լքեցին երկշաբաթյա ինքնամեկուսացումը, իսկ 49 հոգի դեռևս գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 184 մարդ ինքնամեկուսացվել էր:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել:
Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնը և ոստիկանությունը ամեն օր կապ են պահպանում և իրականացնում ստուգումներ ինքնամեկուսացված անձանց շրջանում :
Վրաստանում ապրող յուրաքանչյուր անձ պարտավոր է ենթարկվել Վրաստանում առողջապահության ոլորտում գործող օրենսդրության պահանջներին և հարգել հանրային առողջապահական ծառայության որոշումները: