Մի քանի օր է, ինչ Նինոծմինդայի Ռուսթավելի փողոցում գտնվող կոյուղագիծը խցանված էր, այդ իսկ պատճառով տներից մի քանիսը չէին կարողանում օգտագործել կոյուղագծից:
Այս խնդիրը վերացնելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները ստիպված են եղել հանել ասֆալտի որոշակի մասը:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով, կոյուղու խողովակների խորությունը չի համապատասխանում ընդունված չափանիշներին և այդ պատճառով էլ ասֆալտապատման ընթացքում խողովակը վնասվել է:
Հիշեցնենք, որ այս փողոցը ասֆալտապատվել է 2018-ին և միաժամանակ անցկացվել է կոյուղագիծը: