Ստեղծված իրավիճակի պատճառով ինչպես դպրոցները այնպես էլ բարձր ուսումնական հաստատությունները իրենց ուսումնական պրոցեսը շարունակում են համցանցի օգնությամբ:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Երեւանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող, Հովսեփ Սեխլյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց.
«Դասերը ընթանում էին իրենց բնականոն հունով, երկրորդ կիսամյակից կորոնավարակի պատճառվ դադարեցվեց դասընթացները: Ես արդեն 1 ամիս է ինչ վերադարձել եմ գյուղ եւ Zoom ծրագրի միջոցով հեռավար կապնվում եմ դասախոսների եւ մյուս ուսանողների հետ: Դասապրոցեսը ընթանում է ըստ դասացուցակի, օրվա ընթացքում 2-3 ժամ: Քանի որ ես սովորում եմ ֆիզիկական կուլտուրայի ֆուտբոլի բաժնում ապա այդ բաժնում մենք հեռավար սովորում մենք միայն առարկայական դասերը, բայց անհատական հանձնարարություն ենք ստանում, որտեղ կատարում ենք ֆիզիկական վարժություններ, վազք եւ այլն: Առցանց դասերը սկսել ենք մարտի 23 -ից եւ շարունակվելու է մինչեւ ապրիլի 15 -ը, եթե իհարկե հետո չերկարաձգվի արտակարգ դրությունը»:
Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.