Ջավախեթիի 17.400 բաժանորդներից մոտ 6836-ը կստանան բնական գազի եռամսյա զեղչ

Ջավախեթիի 17.400 բաժանորդներից մոտ 6836-ը կստանան  բնական գազի եռամսյա զեղչ

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3 -ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։

Այնուամենայնիվ, կառավարության այս որոշումը Ջավախեթիի բարձրալեռ գոտու բնակիչների մի փոքր մասին կլինի  հասանելի :

Ինչպես SJGC գազամատակարարող ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանից տեղեկացանք SJGC գազամատակարարող ընկերությունից, կառավարությունը պահանջել է այն բաժանորդների ցուցակ, որոնք վերջին ամսվա ընթացքում օգտագործել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ:

Անցյալ ամսվա տվյալներով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում առկա 6500 բաժանորդներից մոտ 2820 բաժանորդ չի գերազանցել 200 խորանարդ մետրի սպառումը:

Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում 10.900 բաժանորդներից մոտ 4016-ը կարող են օգտվել այս արտոնությունից:

Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի բնակիչների, Ջավախքի ձմռան պայմաններում, որը տևում է գրեթե 6 ամիս, անհնար է պատկերացնել, որ Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակիչները կարող են ամսեկան ծախսել պակաս քան 200 խորանարդ մետր բնական գազ:

Նինոծմինդա քաղաքի բնակիչ Իգիթհատը նշում է, որ ավելի արդյունավետ կլինի, եթե բոլոր բաժանորդներին տրվեր  100 խորանարդ մետր գազ, քան 200 խմ բայց ոչ բոլորին: Այս սուբսիդավորումը կօգնի այն մասերի բնակիչներին, ովքեր ապրում են տաք ռեգիոններում:

«3 ամսվա ընթացքում մենք այնքան գումար ենք վճարում գազի համար, որքան մյուս ռեգիոնների բնակիչները վճարում են ամբողջ տարվա համար: Կորոնավիրուսային համաճարակի համատեքստում, երբ ամբողջ օրը նստած եք տանը, օգնությունը ողջունելի կլիներ, բայց այս անգամ էլ մեր բախտը չբերեց», – ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնաթու գյուղի բնակիչ Մնացական:

Հիշեցնենք, որ,Վրաստանում կա 1 200 000 տնտեսություն, որոնք ամսական 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից պակաս են սպառում, ուստի պետությունը կվճարի նրանց մարտ, ապրիլ և մայիս ամիսների վճարները: Ինչպես նաև կփոխհատուցի ամսական մինչև 200 մ/3 բնական գազ ծախսող ընտանիքների վճարները, որոնք մոտ 671 000 ընտանիք են: