
Ապրիլի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կրկին ձյուն էր տեղում: Ձմեռային սեզոնն ավարտվել է Վրաստանի այլ ռեգիոններում ծառերը ծաղկում են, իսկ Ջավախքում կրկին ձյուն է գալիս, մարդիկ ստիպված են միացնել ջեռուցման համակարգը, իսկ ձյունը հավանաբար դեռ երկար կմնա սառած սառը հողի վրա:
Հոգ չէ՛ բնությունը գեղեցիկ է ցանկացած եղանակին :
Ֆոտոռեպորտաժի ընթացքում հանդիպեցինք Նինոծմինդա քաղաքի բնակիչների, ովքեր վրդովված ասում էին, ահա թե որտեղ է պետք օգնել կոմունալ վճարումները մարելու համար, իսկ իրականում փակում են այնեղ որտեղ անհամեմատ տաք է: Մեր մունիցիպալիտետի սպառողների մեծ մասը չի ընկել զեղչերի տակ, ոչ գազի, ոչ էլ լույսի համար: Որտեղ տաք է, այդ տարածքների բնակիչներն են վայելում արտոնությունները , իսկ լեռնային շրջանում, կարելի է ասել Սիբիրում, ոչ բոլորն են կարող օգտվել այս արտոնությունից որը վերջերս ընդունեց կառավարությունը :