Ըստ պաշտոնական աղբյուրների տվյալներով AFP-ի կազմած գնահատականների՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ամբողջ աշխարհում զոհվել է ավելի քան 60,000 մարդ, որից գրեթե երեք քառորդը՝ Եվրոպայում: Գրանցվել է ընդհանուր առմամբ 60,457 մահվան դեպք, այդ թվում ՝ Եվրոպայում՝ 44,132-ը։ Մայրցամաքը ամենաշատն է տուժել վիրուսից: Պաշտոնական գնահատականները, հավանաբար, արտացոլում են դեպքերի փաստացի քանակի միայն մի մասը, նշում է գործակալությունը:
Եվրոպա – 610,9 հզ
ԱՄՆ և Կանադա – 290,2 հզ
Ասիա – 115,8 հզ
Ըստ մահացությունների թվի.
Իտալիա – 14,7 հզ
Իսպանիա – 11,7 հզ
ԱՄՆ – 7,2 հզ
Ֆրանսիա – 6,5 հզ
Մեծ Բրիտանիա – 4,3 հզ
Հինգշաբթի, պատմության մեջ առաջին անգամ վիրտուալ G20 գագաթնաժողով անցկացվեց: Այն նվիրված էր կորոնավիրուսին և դրա հետևանքներին: «Մեր փոխկապակցված աշխարհում մենք ուժեղ ենք այնքան, որքան ուժեղ է մեր առողջապահական համակարգի ամենաթույլ օղակը»,- G20 երկրների ներկայացուցիչներին ուղղված նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում միավորվել՝ դիմակայելու վերահաս վտանգը:
1in.am