Վրաստանում արտակարգ իրավիճակի հայտարարումից արդեն անցել է 17 օր: Ապրիլի 6 -ին մենք այցելեցինք Նինոծմինդայի շրջանի Թորիա եւ Ուչմանա գյուղեր, որտեղ մարդիկ ապրում են բնականոն կյանքով, զբաղվում իրենց տնային գործերով, անասնապահությամբ եւ այլն:
Բայց այս օրերին մանավանդ փոքր գյուղերում շատ քիչ կհանդիպես գյուղամիջում նարդի խաղացող մեծահասակների, կամ փողոցում վազվզող եւ դպրոց շտապող երեխաների: Վերջին մի քանի օրերի ընթացքում կարծես ամեն ինչ լուռ է, փողոցները դատարկ են, իսկ մեքենաները քիչ են երթեւեկում:
Գյուղացիների կյանքն ու առօրյան ստորև ներկայացնում ենք NOR -ի ֆոտոշարքում։
Երկու գյուղերում էլ չեն գործում դպրոցները եւ եկեղեցիները:
Գարնան երկրորդ ամիսն ենք, այս ամսվան բնորոշ են ձնհալն ու տեղումները, ուստի ամենուրեք գոյանում են ջրափոսեր: Թորիայի աղբյուրի մոտակայքում ցեխի պատճառով գրեթե անհնար է խմելու ջուր վերցնելը:
Բնակիչները տանից դուրս են գալիս ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այդ պատճառով փողոցները դատարկ են:
Արագիլների վերադարձը խորհրդանշում է գարնան գալը:
Հին տեխնիկա. Հետաքրքիր տեսարան