
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մայրը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դոլորս Սալա Կարիոն 82 տարեկան էր եւ ապրում էր Կատալոնիայի Մանրեսա քաղաքում։
Ակումբը ցավակցություն է հայտնել Գվարդիոլային, նրա ընտանիքին եւ ընկերներին։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Դրանից առաջ նա եղել է «Բարսելոնայի», ապա Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը։ sport.news.am