Այս տարի Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիները սուրբ Զատկի տոնը նշում են ապրիլի 12 -ին:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի հոգեւոր հովիվ Տեր Անտոն Քահանա Անտոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է անցկացվելու Զատկի տոնը.
«Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 10 -ի երեկոյան ժամը 19։00-ին կանցկացվի Ավագ ուրբաթ եկեղեցական ծիսակատարությունը՝ փակ կարգով, իսկ ապրիլի 12 -ին Զատկական պատարագը կրկին փակ կարգով տեղի կունենա առավոտյան ժամը 10:30 -ին։ Եկեղեցու բակում կտեղադրվեն բարձրախոսներ, որպեսզի մարդիկ կարողանան տներում լսել Սուրբ Պատարագը եւ աղոթքները: Սուրբ Պատարագը մատուցվելու է նաեւ աշխարհում տարածված համաճարակի դիտավորությամբ եւ բոլորս միասին մեր տներում պետք է աղոթենք առ Աստված, որպեսզի զերծ մնանք ամեն հիվանդությունից»: