Վրաստանում արտակարգ դրության խախտման տուգանքի վճարման ժամկետը 30 օր է, իսկ բողոքարկել հնարավոր է արտակարգ դրության ավարտից 10 օր ժամկետում:
«Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, տուգանքը վճարելու համար սահմանված է 30 օր ժամկետ: Բացի այդ, բողոքարկումը դադարեցնում է նշված ժամկետը՝ մինչև բողոքի քննարկման ավարտը: Հատկանշական է, որ ըստ Վրաստանի կառավարության որոշման, արտակարգ դրության ժամկետով դադարեցվում են օրենսդրությամբ սահմանված վարչական բողոք ներկայացնելու և քննարկեու ժամկետները: Համապատասխանաբար, անձն իրավասաու է բողոքարկել սահմանված տուգանքը՝ արտակարգ դրության ավարտից 10 օրվա ժամկետում: Բացի այդ, արտակարգ դրության ժամանակահատվածում չի սահմանափակվում անձի բողոքարկման իրավունքը, այլև՝ երկարաձգվում են բողոքարկման օրենքով սահմանված ժամկետները»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
1tv.ge