Սիրո խոստովանությունը «թանկ է նստել» Ղարաջալա գյուղի բնակիչներից մեկի վրա:
Տղան՝ իր 5 ընկերների հետ որոշել է սիրած աղջկան առաջարկություն անել: Անակնկալի ընթացքում ոստիկանություն է մոտեցել: «Ձեռք խնդրելու» արարողության բոլոր 7 մասնակիցները տուգանվել են:
Տղաներն ասում են, որ պարետային ժամի կարգը չեն խախտել: Դրսում եղել են ժամը 20:00-ին: Ոստիկանությունը, հավանաբար խախտում է համարել 3-ից ավելի մարդու ներկայությունը մեկ վայրում: Գյուղի հրապարակում սրտի տեսքով կրակ են վառել:
7 հոգու համար տուգանքի ընդհանուր գումարը 21000լարի է (մոտ 7000 դոլար). Ընդհանուր կարանտինի կարգն առաջին անգամ խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000 լարիով: Տուգանված երիտասարդների ծնողներն արդեն ասել են, որ հրաժարվում են վճարել, քանի որ նման գումարներ չունեն ու որոշումը բողոքարկելու են դատարանում: