Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում «Energo Pro Georgia»-ի 24 896 բաժանորդներից 13 052-ը կօգտվի կոմունալ վճարումների եռամսյա պետական աջակցությունից:
«Energo Pro Georgia» ընկերության մամուլի կենտրոնի հաղորդմամբ, ընկերության հարավային մասնաճյուղի (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա Ախալցիխե, Բորժոմի, Խաշուրի, Գորի) ընկերության 166 901 բաժանորդներից արտոնություններից օգտվել է 103 343 բաժանորդ:
Էլեկտրաէներգիայի համար սահմանված արտոնություններն ամբողջ Վրաստանում կվերաբերվի 1 միլիոն 200 հազար ընտանիքի:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այն ընտանիքներին, որտեղ էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում ամսական 200 կՎտ-ն, իսկ բնական գազը՝ ավելի քան 200 խ/մ-ն, պետությունը կվճարի ինչպես էլեկտրաէներգիայի և գազի, այնպես էլ աղբահանման և ջրամատակարարման համար՝ մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում:
Մեր հարցին, թե ինչպե՞ս կտեղեկացվեն բաժանորդներն այն մասին՝ վճարել, թե ոչ, արդյո՞ք նրանք կստանան նամակներ՝ հստակ պատասխան դեռ չկա: Մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ բաժանորդը կարող է նայել իր ծախսերը, և եթե այդ ծախսը չի գերազանցում 200 կՎտ, ապա նա կարող է չվճարել:jnews.ge