Հեշտիայում տուգանել և զգուշացրել են պարետային ժամի խախտման համար

Հեշտիայում տուգանել  և զգուշացրել են պարետային ժամի խախտման համար

Օրերս Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում պարետային ժամի խախտման համար տուգանվել է 1 անձ, ինչպես նաեւ մի քանի հոգու զգուշացրել են, կրկնվելու դեպքում անպայման կտուգանվեն:

Բնակիչներից մեկի խոսքով՝ «Երեկոյան գնացել է իր մեծահասակ ծնողներին հաց տանելու, որտեղ ճանապարհին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին եւ ստացել զգուշացում, որ հաջորդ անգամ պարետային ժամը խախտելու դեպքում անպայման կտուգանվի»:

ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:

Վրաստանում արտակարգ դրության խախտման համար տուգանքների եւ մնացածի մասին ավելի մանրամասն այստեղ…(հայերեն տարբերակ nor.ge ) ( ռուսերեն տարբերակ  nor.ge )