Ապրիլի 9-ին հեռավար ուսուցում չի լինի

Ապրիլի 9-ին հեռավար ուսուցում չի լինի

Վրաստանում ապրիլի 9-ը հանգստի օր կլինի նաև հեռավար ուսուցման դեպքում: Այս մասին հայտարարել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Ապրիլի 9-ը տոն է և միշտ եղել է ոչ աշխատանքային օր, հետևաբար, ճիշտ այնպես, ինչպես դպրոցները չէին աշխատում նախկինում, այնպես էլ հեռավար ուսուցման ժամանակ դասեր չեն անցկացվի», — ասված է հայտարարության մեջ:

1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը խորհրդային զորքերը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցրեցին խաղաղ բողոքի ակցիան, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հազարավոր քաղաքացիներ վիրավորվեցին:

Դեպքերից երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրվեց որպես ողբերգության և միևնույն ժամանակ անկախության վերականգման օր:

aliq.ge