Այսօրվանից Պետծառայությունների զարգացման գործակալությունը կվերսկսի նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրումը,- հայտնում է Վրաստանի Արդարադատության նախարարությունը:
Արտակարգ իրավիճակում արագացված ծառայություն ստանալ հնարավոր չի լինի, և ծառայությունը հաճախորդը կստանա ստանդարտ 10 օրվա ժամկետում:
«Նրանք, ովքեր ցանկանում են կենսաչափական անձնագիր ստանալ և նախկինում արդեն ստացել էին, կկարողանան դիմել my.gov.ge կամ sda.gov.ge, և պատրաստի փաստաթուղթը շահագրգիռ անձին կուղարկվի փոստով:
Այն անձը, ով առաջին անգամ ստանում է կենսաչափական անձնագիր կամ նախկինում ունեցել է էլեկտրոնային նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, մինչև ապրիլի 13-ը պետք է կապվի թեժ գծի հետ՝ 032 2 40 10 10: Օպերատորը կգրանցի հանդիպումը հաճախորդի հետ, կնշի կոնկրետ օր, ինչպես նաև ժամը և վայրը, որտեղ պետք է մոտենա քաղաքացին: Ապրիլի 13-ից հետո, հաճախորդը հնարավորություն կունենա դիմել հայտարարությամբ my.gov.ge կամ sda.gov.ge, և պատրաստի փաստաթուղթը շահագրգիռ անձին կուղարկվի փոստով», – ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ:
Գերատեսչության տվյալներով ՝ յոթանասուն և ավելի բարձր տարիքի մարդիկ կկարողանան առանց տանից դուրս գալու դիմում ներկայացնել նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր ստանալու նպատակով (նույնիսկ, երբ նրանք առաջին անգամ են փաստաթուղթը ստանում)։ Դա անելու համար քաղաքացին պետք է զանգի թեժ գիծ և տեղեկատվություն տրամադրի օպերատորին, որից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականի համաձայն, հատուկ համազգեստով, գործակալության աշխատակիցը 10 օրվա ընթացքում այցելելու է շահագրգիռ անձին իր կողմից նշված հասցեյով ՝ դիմումը ստանալու և անհրաժեշտ ընթացակարգերը իրականացնելու համար:
Արդարադատության նախարարության տվյալներով, վերոնշյալ բոլոր դեպքերում քաղաքացին փոստով կստանա պատրաստի փաստաթուղթը:
1tv.ge