Վրաստանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Երեւանում կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու հեռանկարները: հանդիպումը տեղի կունենա COBERM ծրագրի շրջանակներում, որն ընթանում է UNDP-ի կառավարմամբ եւ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնում (Վրաստան), որը հենց հանդիպման կազմակերպիչն է:
Օսական կողմից լսումներին մասնակցում են Զարինա Տեդետին (Զոհերի եւ անհետ կորածների ընտանիքների կոմիտե» մարդասիրական հիմնադրամի նախագահ), Ալան Ջուսոեւը («Ձեր ընտրությունը Օսիան է» ՀԿ) եւ լրագրող Իգոր Չոչիեւը: Աբխազական կողմը ներկայացնում են պատմաբան եւ լրագրող Ռոին Ագրբան, լրագրող Անահիտ Գոգորյանը, վրացական կողմը՝ լրագրողներ Սոֆյա Տետրաձեն, Զուրաբ Դվալին եւ Գոգա Ապծիաուրին:
news.am