Արտակարգ դրությունը հնարավոր է խստացվի երկրի ողջ տարածքում

Արտակարգ դրությունը հնարավոր է խստացվի երկրի ողջ տարածքում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, Լենտեխիի շրջանում արտակարգ դրությունը խստացնելու վերաբերյալ կառավարությունը որոշում կկայացնի վերջնական թեստավորման արդյունքների համաձայն:

Գախարիան նշել է, որ կառավարությունը հետևում է իրավիճակին և հնարավոր է՝ միջոցները խստացվեն ոչ թե առանձին շրջանում, այլ ամբողջ երկրում:

«Մենք առայժմ սպասում ենք վերջնական թեստավորման արդյունքներին: Սակայն, արդեն պետք է նշել, որ երկրում ներքին տարածման դեպքերն են ավելանում: Սա պետք է հաշվի առնել: Պետք է նաև հաշվի առնել այն, որ հնարավոր է ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրության կանոնները խստացվեն, քանի որ Քոբուլեթիում բավականին լուրջ կլաստեր (խումբ) կա, ինչպես նաև Մառնեուլիում և Բոլնիսիում, հիմա նաև Լենտեխիում, դեպքեր կան Սամեգրելոյում և Բաթումիում: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք օրվա վերջում»,- հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ երեկ Լենտեխիում 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս պահին, ճշտվում է նրանց կոնտակների շրջանակը:

aliq.ge