Ախալքալաքում դիակ են գտել

Ախալքալաքում դիակ են գտել

Ապրիլի 9-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում, լքված շենքում մոտ 45-ամյա տղամարդու դի են հայտնաբերել, մահացածը գյուղի բնակիչ է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սառել է և մահացել ցրտից:

Տեղացիների խոսքով՝ գյուղի բնակիչը ծնվել է մտավոր խնդիրներով: Սակայն նա շատ հանգիստ անձնավորություն է եղել: Անցած գիշեր, երբ նա տուն չէր վերադարձել, ծնողներն ու եղբայրը անհանգստացել էին: Եղբայրը սկսել էր փնտրել նրան, ինչի արդյունքում, ուշ երեկոյան նրան գտել էին տանից բավականին հեռու, լքված շենքում: Նա մահացած է եղել:

Դիակը տեղափոխվել է Ախալցիխե՝ փորձաքննության և արդեն հետ է բերվել: Մեր տեղեկություններով՝ նա մահացել է ցրտից:

Ներքին գործերի նախարարությունը քրեական գործը հարուցել է համաձայն Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ (ինքմասպանության հասցնել) հոդվածի:

jnews.ge