Բորջոմում տղամարդը, Հասկի ցեղատեսակի շանը 12-րդ հարկից դուրս է գցել: Շան վիճակը ծանր է: Կենդանու մոտ ախտորոշվում է կոտրվածքներ և արյունահոսություն, որի պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսի:
Տեղում մոբիլիզացված ոստիկանության աշխատակազմը տղամարդուն չեն տեսել: Նա դեպքի վայրը լքել է իրադեպից անմիջապես հետո: Փոքր ուշ պարզվեց նրա ինքնությունը, հետաքննությունն արդեն սկսվել է:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 259-րդ հոդվածի առաջին մասով:
tv9news.ge