Նյութի հրապարակումից հետո, երբ կարանտինային գոտուց Նինոծմինդայի բնակիչը օգնություն խնդրեց, «NOR » ռադիոն դիմեց Առողջապահության նախարարություն: Այսօր կրկին անդրադարձանք մեր հայրենակցի հարցին, կապվեցինք նրա հետ պարզելու թե՞ արդյոք բնակչի խնդիրը ստացել է լուծում:
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը արձագանքեց NOR ռադիոյի հրապարակած նյութն և Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչը, որը կարանտինում էր և օգնության կարիք ուներ ստացավ համապատասխան օգնություն:
22-ամյա Գեորգին, (անունը նրա խնդրանքով փոխվել է)
մեզ հետ զրույցում ասաց, որ նյութի հրապարակումից հետո նրա սննդակարգ են ներառվել ապուրները օրեկան երկու անգամ, ինչպես նաև տալիս են կոշտ սնունդ:
«Անկեղծ ասած, ապուրները անհամ են, ուստի ես ստիպված էմ չոր սնունդը եւս ուտել»: Գեորգին նաև ավելացրեց, որ առաջին 4-5 օրվա ընթացքում բժիշկներ չկային, սակայն նյութի հրապարակումից հետո, ամեն օր բժիշկը մտնում են իր մոտ, չափում են ջերմաստիճանը, հարցնում առողջության մասին եւ ին՞չ տեսակ խնդիրներ կան անձի մոտ:
Եթե առողջական խնդիրներ չլինեն ապրիլի 10-ին կթողնեն տուն, քանի որ ապրիլի 9-ին ավարտվում է 14-օրյա կարանտինը: