Ձեզ ենք ներկայացնում ռադիոհաղորդավար Արկադի Սիմոնյանի հեղինակային ծրագիրը։
Ծրագրի թեման կարանտինային ռեժիմն ու այդ ռեժիմի պատճառեվ ընտանեկան բռնությունների կտրուկ աճն է ամբողջ աշխարհում։
Քանի որ միլիոնավոր մարդիկ ստիպված են տանը մնալ կորոնավիրուսը հաղթահարելու համար, ընտանիքներում բռնության եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերն աճել են ամբողջ աշխարհում: Ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության աճ երկարատեւ սահմանափակումների հետեւանքով:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այդ դեպքերի թիվն ամբողջ աշխարհում ավելացել է միջինում 10-30 տոկոսով՝ ըստ վերլուծության:
Արդյո՞ք այս ամենը համապատասխանում է իրականությանը և արդյո՞ք Վրաստանը նույնպես հայտնվել է ընտանեկան բռնության դեպքերի աճ գրանցած երկրների ցանկում։ Այս ամենի մասին հաղորդավարը ներկայացնում է փորձագետի հետ իր զրույցում։
Հարցազրույցը` ստորեւ.