
Ապրիլի 12-ին Հայ-առաքելական եկեղեցին նշեց քրիստոնեական կարևորագույն տոներից մեկը՝ Քրիստոսի Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը:
Սակայն աշխարհում և մասնավորապես երկրում առկա արտակարգ իրադրության պայմաններում՝ անցյալ տարիների հետ համեմատած Նինոծմինդայում տոնը անցկացվեց անսովոր կերպով: Դուրս գալով տանից կարելի էր տեսնել մի քանի ավտոմեքենա և քիչ թվով մարդկանց գնումներ կատարելիս:
Այս տարի կորոնավիրուսային համավարակը փոփոխություն մտցրեց մարդկանց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, ինչը երկար կմնա բնակիչների հիշողություններում:
Թե ինչպիսի տրամադրություն էր տիրում Սուրբ Զատկի տոնին Նինոծմինդա քաղաքում, ներկայացնում ենք ստորև տեղադրված ֆոտոշարքում.