
Ապրիլի 12-ին Հայ-առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Զատկի տոնը:
Երկրում առկա արտակարգ իրադրության պայմանների պատճառով, Սուրբ Զատիկը Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում նշվեց սակավաթիվ մարդկանց մասնակցությամբ: Տոնի առթիվ առավոտյան ժամը 8:00-ին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, որին ներկա էին շատ քիչ թվով մարդիկ:
Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագը մատուցվեց քահանա Տեր Արմաշ Պողոսյանի գլխավորությամբ: