Հեշտիայում արդեն սկսվել է գարնանացանը: Բնակիչները ցանքսը սկսում են մոտակա արտերից:
Ապրիլի 13 -ին այցելեցինք գյուղի «Խռաժդան» կոչվող հողատարածք, որտեղ զրուցեցինք բնակիչների հետ՝ կապված ցանքսի, հացահատիկի գների, առկա դժվարությունների եւ խնդիրների մասին:
Բնակիչներից մեկի խոսքով՝ «Դաշտ բարձրանալու եւ մեծ արտերը ցանելու համար վաղ է, դեռեւս ձյունը չի հալվել դրա համար սկզբից ցանում ենք մոտակա արտերը: Գյուղացու ապրուստը սա է եւ հիմա այնպիսի սեզոն է, որ անպայման պետք է ցանես եթե ուզում ես ապրել: Հացահատիկի գինը թանկացել է: Ով գնել է եւ ունի սերմացու էլի կարող է մի կերպ յոլա գնալ, իսկ ով որ չունի նրանց համար սարսափելի իրավիճակ է, օրինակ վարսակը աշնանը արժեր 70 թեթրի, հիմա բարձրացել է մինչեւ 1, 20 – 1,40 իսկ գարին 1լարիի չափով»:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Գյուղատնտեսությունը ունի իր չգրված օրենքները, հասկանում ենք, որ մեկուսանալը շատ կարեւոր է, բայց եթե չցանենք հետո ինչ է լինելու: Անասունը կորոնավիրուսից հաստատ չի հասկանում, գյուղացու հացը մի կտոր հաց է՝ երկնքից կախված, դե մենք էլ ենթարկվում ենք: Աշխատանք չկա, խոպանչիները հուսախաբված սպասում են ճանապարհների բացվելուն, գյուղացին էլ երկնքին նայելով օրերն անցկացնում է»:
Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.