Ճգնաժամային սուբսիդավորումը Հայաստանում և Վրաստանում. հարեւանի հարսի երկու երեսը

Ճգնաժամային սուբսիդավորումը Հայաստանում և Վրաստանում. հարեւանի հարսի երկու երեսը

Ապրիլի 1-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ բնակչությունը մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին ազատվում է կոմունալ վճարներից: Ապրիլի 13-ին նմանատիպ հայտարարություն արվեց նաև Հայաստանի կառավարության կողմից:

Երկու որոշման դեպքում էլ հստակ շեմ կա՝ որոշակի տարբերություններով: Վրաստանում խոսքը կոմունալ վճարներից լիովին ազատվելու մասին է, իսկ Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մասամբ վճարում կատարել:

Բացի այդ՝ եթե Վրաստանի դեպքում խոսքը 3 ամսվա մասին է, Հայաստանում այս պահին միայն փետրվարն է քննարկվում:

5000 դրամից պակաս էլեկտրաէներգիա և 10.000 դրամից պակաս գազ սպառած հայաստանցի բաժանորդների կոմունալ վճարների կեսը կվճարի պետությունը: Ստացվում է, որ էլեկտրաէներգիայի դեպքում դա առավելագունը 2500 դրամ, իսկ գազի դեպքում՝ 5000 դրամ է:

Վրաստանում 200 խ/մ գազ և 200 կվ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդներն ամբողջովին ազատվում են կոմունալ վճարներից՝ ներառյալ ջրամատակարարումն ու աղբահեռացումը: Խոսքը մոտ 37 լարիի (մոտ 6000 դրամ) էլեկտրաէներգիայի և մոտ 93 լարիի (մոտ 15000 դրամ) գազի մասին է: Վրաստանում 1 միլիոն 200 հազար ընտանիք կա, որոնք ամսվա ընթացքում նշված շեմից քիչ են վճարում:

Ի դեպ, Վրաստանում 1000-ից ավելի սպառող արդեն իսկ հրաժարվել է կառավարության աջակցությունից՝ նշելով, որ դրա կարիքը չունի: Հատուկ հարթակ է ստեղծվել, որտեղ մարդիկ մուտքագրում են այն մատակարարի անունը, որի աջակցությունից հրաժարվում են:

Այս պահին տնտեսության աջակցության համար 2 միլիոն լարի է տրամադրվել (շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար), որից 800 հազարը՝ կոմունալ վճարների համար, մնացած 1,2 միլիոնը՝ բիզնեսի աջակցության:aliq.ge