Ապրիլի 14-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի Լերմոնտովի, Գայի և Գագարրինի փողոցների ասֆալտապատման համար:
Ասֆալտապատման նախագծի նախնական գումարը կազմել է 478,882 լարի, որը գոյացել է փոխանակումներից: Մրցույթը շահել է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը 438,000 լարիի դիմաց:
Նշենք, որ այս փողոցների բնակիչները բազում անգամներ բողոքել և պահանջել են ասֆալտապատել դրանք, քանի որ շատ անմխիթար վիճակում են գտնվում:
Լերմոնտովի փողոցը
Գայի փողոցը
Գագարինի փողոցը