Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում՝ ապրիլի 15-ին, ժամը 21:00-ից, դեպի խոշոր քաղաքներ՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութաիսի բոլոր տիպի երթևեկությունը արգելել 10 օրով, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, դա նշանակում է, որ կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի խոշոր քաղաքներում նվազեցվի շարժունակության չափաբաժինը:
Նրա խոսքով, այսօր առաջին դեպքն է, երբ մեկ օրում երկրում վարակվել է 30 մարդ:
«Այսօրվա դրությամբ թեստավորում է անցել 500 մարդ, կարող ենք ասել, որ երկրում արդեն մեկնարկել է լայնամասշտաբ տարածումը: Ճշգրիտ ոչ ոք չի ասում, երբ կլինի ճգնաժամի տարածման գագաթնակետը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: