Վրաստանը մտադիր է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնել բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է «Новости-Грузия»-ն։
«Մենք մտադիր չենք վերադարձնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն ուժով, մենք մտադիր ենք խաղաղ գործընթացով միավորել Վրաստանը»,- ասել է նախագահը։
Փաստացի, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չեն վերահսկվում։ Նրանց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը։